Կատակում են, թե Ալթունյանը, հնարավոր է, նախարարությունում ռուսերենը հռչակի մայրենի լեզու
Առողջապահության նախարարության աշխատակիցները վերջին երկու տարիներին լուրջ փորձությունների են ենթարկվել, գրում է «Հրապարակ»-ը։
«Եթե նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգում էր ակտիվ լինել Ֆեյսբուքում՝ նաև ֆեյքերի միջոցով, նրան փոխարինած Լևոն Ալթունյանը, ըստ լուրերի, պարտադիր է համարում ռուսերենի ակադեմիական իմացությունը։ Ռուսերեն չիմացողներն աշխատանքը պահպանելու և աշխատանքի ընդունվելու փոքր շանսեր ունեն։ Այնպես որ, այս գերատեսչությունում կատակում են, թե Ալթունյանը, հնարավոր է, նախարարությունում ռուսերենը հռչակի մայրենի լեզու», - գրել է «Հրապարակ»-ը։
