Նոր մանրամասներ՝ Նուբարաշենի նախկին թաղապետի ողբերգական ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ հոկտեմբերի 11-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ Nissan Patrul մակնիշի 10 PO 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդի և 4-րդ վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, Նուբարաշենի նախկին թաղապետ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանը: 4-րդ վիրավորը եղել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Վլադիկ Աբրահամյանը: Ավագ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այթ թվում՝ տեխնիկական, մանրաթելային, մատնահետքաբանական, մատնադրոշմային և դիակի դատաբժշկական: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքի Դիատամիտ հանքի հարևանությամբ գտնվող ձորը ավտոմեքենա է ընկել։ Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել Արարատի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը՝ մարզի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ, լրացուցիչ ժամանել էին նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։ Փրկարարներին էին միացել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Այնուհետև փրկարարներին ու ՃՈ աշխատակիցներին էին միացել Քաղցրաշեն վարչական շրջանի ղեկավար Վալերի Գյուլամիրյանը և Նարեկ վարչական շրջանի ղեկավար Գարուշ Հակոբյանը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել էին նաև մեծ թվով գյուղացիներ և Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող քաղաքացիներ։ Ահազանգողը չէր կարողացել հստակ մատնանշել վթարի վայրը, գրեթե մի քանի ժամ շարունակվել էին որոնողական աշխատանքները և միայն առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում նշված հանքի հարևանությամբ գտնվող ձորում ճանապարհից մոտ 100 մետր խորության մեջ հայտնաբերվել էր Nissan Patrul մակնիշի 10 PO 010 համարանիշի ավտոմեքենան։ Փրկարարներն ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել էին Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 9-րդ տան բնակիչ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանի դին։ Քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով հիվանդանոց էին տեղափոխել վիրավորներից Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 32-ամյա Ռաֆայել Կարմաջյանին և 36-ամյա Կարեն Ներսիսյանին։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։ Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած, Նուբարաշենի նախկին թաղապետ Մհեր Հովհաննիսյան Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Դեպքի մանրամասները դիտեք առաջիկա կիրակի Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում` հոկտեմբերի 16-ին, ժամը 22:00-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am