Ավտովթարի մեղավորը տրանսպորտի նախարարությունն է. ինչու չեն քնում վարորդները, և ինչու դաս չքաղեցին նախորդ դեպքից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բեսլանից մեկնող ավտոբուսների չվացուցակում Երեւան-Մոսկվա երթուղին նշված չէ։ Սովորաբար, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները չվացուցակներում չեն նշվում, հստակ ժամանակացույց չունեն եւ դուրս են վերահսկողությունից։ Դրանք շարժվում են, երբ ավտոբուսը լիքն է լինում։ Վարորդը մեկն է, որը վարում է օր ու գիշեր, առանց հերթափոխի, հաճախ՝ անքուն, հոգնած… Տուլայի վթարը դաս չեղավ  Մեկ տարի առաջ, նոյեմբերի 3-ին, Տուլայում վթարված ավտոբուսի տուժածների եւ դիակների տեղափոխումը տեւեց մեկ օր։ Այն ժամանակ Ուզլովայա քաղաքի մոտ վթարի էր ենթարկվել Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը: Այն պատկանում էր «Քինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը։ 59 ուղեւորից զոհվել էր 9-ը, 43-ն էլ մարմնական վնասվածքներ էին ստացել։ Ռուս իրավապահները որոշեցին, որ վթարի մեղավորը վարորդ Գառնիկ Հարությունյանն է, որը քնել էր ղեկին։ Դատարանը որոշեց, որ ավտոմեքենան անսարք է եղել, շրջապտույտ կատարելիս վարորդը չի ընտրել ավտոբուսի երթեւեկության անվտանգ հետագիծ եւ շարունակել է երթեւեկությունը նախկին արագությամբ, ինչի հետեւանքով ավտոբուսը բախվել է մետաղական ցանկապատին։ Հարությունյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման, 3 տարով զրկվեց մեքենա վարելու իրավունքից, մարդիկ խոսեցին այս դեպքի մասին, մամուլը գրեց, զոհվածների հարազատներին ցավակցեցին, եւ ոչ կանոնավոր փոխադրումների կանոնավորման մասին ոչ ոք չմտածեց։ Հայ վարորդները չեն քնում Ո՞րն է պատճառը, որ ամեն անգամ մենք հայտնվում ենք ողբերգական իրավիճակում։ Տրանսպորտի ոլորտի մասնագետ, նախկին փոխնախարար Վալտեր Մարությանը գտնում է, որ չկանոնակարգված փոխադրումները պետք է ուղղակի արգելել․ «Վարորդը վեց ժամից ավելի չպետք է վարի մեքենան, նրան պետք է փոխարինեն, նա պետք է բժշկական ստուգում անցնի»։ Ավտոբուսը Երեւանից Բեսլան հասնում է մոտավորապես 7-8 ժամում։ Սովորաբար վարորդները գնում են մենակ, առանց փոխարինողի։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա 4-ին, եւ մեծ է հավանականությունը, որ վարորդը հոգնած եւ քնատ է եղել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am