«Առավոտ». Իդեալական կլիներ ընդհանրապես չմտնել օտար խաղերի մեջ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.   «Հայաստանում անցած ՀԱՊԿ միջոցառումների գլխավոր արդյունքն այն չէր, որ մեր երկրի ներկայացուցիչն այդպես էլ չդարձավ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար։ Ոչ էլ այն էր, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը «դիվանագիտական հարբուխով» հիվանդացավ։ Դրանք մանրուքներ էին։ Ի՞նչ պիտի աներ հայ գեներալը ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում, երբ այդ կազմակերպությունը կոչված է բացառապես սպասարկելու Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը։ Կարևորն այստեղ հենց այդ շահերն են, որոնք, ցավոք, այս պահին կտրուկ հակադրվում են Միացյալ Նահանգների շահերին։

Երևանում «ահաբեկչական կազմակերպությունների» ցանկի հաստատումն այդ հակասությունների դրսևորումներից մեկն է։ Եվ խոսքն այստեղ, ինչպես հասկանում եք, ոչ թե Եվրասիական տարածաշրջանի, այլ Սիրիայի մասին է, որտեղ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գրեթե պատերազմում են միմյանց դեմ։ Հենց այդ հողի վրա էլ առաջանում է «ահաբեկչության» եզրի, մեղմ ասած, տարընթերցումը։ ...Ռուսները հովանավորում են Ասադին, իսկ ամերիկացիները՝ «կալաշնիկով» և հրետանի ունեցող «ընդդիմադիրներին»։ Եվ ահա այս վեճին Ռուսաստանը մասնակից է դարձնում ևս չորս երկրների, մասնավորապես՝ Հայաստանին, որը բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Սիրիայում բազմահազարանոց հայ համայնք ունենալու պատճառով ավելի լավ է՝ չեզոք դիրք զբաղեցներ։ Բայց ոչ՝ մենք հայտնվել ենք «ռուսական դաշինքում» և մեր բախտակիցների հետ միասին պարտադրված ենք ստորագրել Ռուսաստանի դեմ տված «ահաբեկչական խմբերի ցուցակները»։   Իդեալական կլիներ ընդհանրապես չմտնել օտար խաղերի մեջ։ Բայց քանի որ դա գործնականում հնարավոր չէ, պետք է գոնե, խաղի մեջ մտնելով, ինչ-որ օգուտներ քաղել։ Ահա այդ օգուտներն են, որ չեն  երևում»,–գրում է թերթի խմբագիրը։   Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am