Ինչ պետք է տար Հայաստանին Պուտինին բողոքի ակցիայով դիմավորելը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան վերստին հիշեցրեց մի խնդրի մասին, որը վերջին տարիներին պարբերաբար ի հայտ է գալիս: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երեկ՝ կեսգիշերից սկսած, ողջ օրը փորձել են հակապուտինյան ակցիաներ կազմակերպել: Ավելին՝ ակցիաներն իրականացրել են «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսի ներքո: Ակցիայի նպատակն էր ՌԴ նախագահին ցույց տալ, որ Հայաստանում իրեն ոչ ոք չի սպասում: Ենթադրենք՝ ակցիան հաջողվում էր, եւ ՌԴ նախագահը վիրավորված վերադառնում էր Մոսկվա, ի՞նչ էր շահելու Հայաստանը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ այդպիսով Հայաստանը «կանկախանա» Ռուսաստանից, ապա չպետք է մոռանալ, որ նա աշխարհագրական տարածքով աշխարհի ամենամեծ պետության, գերտերության երկարամյա ղեկավարն է: Նրա մոտ հակահայկական ինչ-որ տրամադրություն առաջացնելը ի՞նչ օգուտ է տալու մեզ: Անշուշտ, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային չսիրելը կամ ատելը ՀՀ ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքն է: Բայց միաժամանակ ՀՀ քաղաքացու պարտքն է պետությանը չվնասելը: Հ.Գ. Ի դեպ, քաղաքացիական ակտիվիստների այս «հակա» տեսակը տարածում ստացավ վերջին երեք տարիներին: 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակությունը լուրջ որակական փոփոխություն էր կրել: Հասարակական կյանքում այն տարեցտարի ավելի ազդեցիկ էր դառնում: Մինչեւ 2012 թվականը քաղաքացիական հասարակությունը մի քանի անգամ ՀՀ իշխանություններին ստիպեց զիջումների գնալ: Սակայն այն պահից, երբ «հակա»-ի ցեցը սկսեց պատել քաղաքացիական հասարակությանը, նրանք սկսեցին բաժանվել «հակառուսի», «հակաեվրոպացու» կամ «հակաամերիկացու»: Այդ հզոր ուժը բզկտվելով՝ վերածվեց փոքրիկ խմբակների, որոնք իրենց երկրում առկա բացասական երեւույթների դեմ պայքարելու փոխարեն սկսեցին աշխարհաքաղաքական կենտրոնների` հողմաղացների դեմ մարտնչել: Թերեւս ժամանակն է հետեւություններ անելու եւ գործելու բացառապես հայամետ դիրքերից»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am