Վարչապետը պատրաստվո՞ւմ է բեզնինի համար դատի տալ ոմանց
Վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իջեցնել Հայաստանում բենզինի գինը: Այժմ դրա գինը կազմում է 380 դրամ, մինչդեռ հարևան Վրաստանում դրա գինը համարժեք է 263 դրամին: Տեղեկություններ կան, որ Հայաստանում բենզինի գինը կարող է հասնել 280 դրամի: Հայտնի է, որ Հայաստան բենզին են ներկրում երկու խոշոր՝ «Ֆլեշ»-ը և «CPS օյլ քորփորեյշն» ընկերությունները: Եվ հենց այս ընկերությունների փոխհամաձայնությամբ է պահվում տարիների շարունակ նույն գինը: Այստեղ, իհարկե, պատասխանատվության մեծ բաժին ունի նաև Արտակ Շաբոյանի գլխավորած ՏՄՊՊՀ-ն, քանի որ հստակ պարզաբանում չկա, թե, ի վերջո, ինչու է մեր և հարևան երկրում տիրող իրավիճակը էականորեն տարբեր: Այժմ պարզ հաշվարկ կատարելու դեպքում, ստացվում է, որ հինգ տարում Հայաստան է մտել 30.000 տոննա բեզնին, ինչը հինգ տարով բազմապատկելու դեպքում ստացվոււմ է 150.000 տանո, այսինքն 150 միլիոն լիտր: Եթե այս թիվը բազմապատկենք տարբերություն կազմող գումարով՝ 120 դրամով, ապա ստացվում է 18. միլիարդ դրամ, ինչը դոլարով կազմում է 38 միլիոն դրամ: Ստացվում է, որ գոյացել է գերշահույթ և հիմա հարց է առաջանում՝ ո՞ւր են գնացել այդ ահռելի գումարները: Այս իրավիճակում հետաքրքիր պատկեր է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու վերջին տարիների կտրվածքով գոյացած գերշահույթի համար և հետաքրքիր է արդյոք այդ պարագայում մինչև վերջ գնալո՞ւ են, արդյոք կլինեն պատասխանատվության ենթարկվողներ և դատվողներ, թե՞ հնարավոր փոփոխությունների պատճառը միայն սպասվող ընտրություններն են: Կարինա Սահակյան
