Սկանդալ ԵԽԽՎ-ում․ Պեդրո Ագրամոնտն անջատեց Նաիրա Կարապետյանի ու Նաիրա Զոհրաբյանի խոսափողները. panorama.am

Րոպեներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազատ քննարկման ժամանակ ելույթ ուներ նաև ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։ Պատգամավորի ելույթը վերաբերում է ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ով այժմ Միլանի դատախազության կողմից գտնվում է հետաքննության տակ։ Նաիրա Կարապետյանը սկսեց ելույթը, ասելով, որ խոսելու է մի թեմայի շուրջ, որն իսկապես անհանգստացնող է ու կցնցի ողջ վեհաժողովը։ «Խոսքը վերաբերում է մեր նախկին գործընկեր, ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ում մասին լրատվամիջոցներում առկա է մեծ քանակությամբ մտահոգիչ տեղեկություններ, որը կապված է Ադրբեջանի հետ»,-ասաց Նաիրա Կարապետյանը։ Լուկա Վոլոնտեն, ինչպես ասաց Նաիրա Կարապետյանը, ներկայումս գտնվում է հետաքննության տակ կաշառակերության ու փողերի լվացման համար՝ Ադրբեջանի կառավարությունից 2մլն 390 հազար եվրո կաշառք է ստանալու համար, որի դիմաց դեմ է քվեարկել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցին, որն էլ տապալվեց ԵԽԽՎ-ում։ Այդ պահին նիստը վարող ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամոնտն ընդհատեց Նաիրա Կարապետյանին, անջատեց խոսափողն ու թույլ չէր տալիս շարունակել՝ ասելով, որ հարցը հետաքննվում է իր երկրում ու վեհաժողովը դատարան չէ։ «Այս մասին ես այսօր առավոտյան ասել եմ նաև ձեր պատվիրակության ղեկավարին։ Վեհաժողովը մի օգտագործեք այս հարցերի համար։ Եթե հետագայում նա դատապարտվի, մենք կխոսենք այդ մասին»,-ասաց Ագրամոնտը։ Նաիրա Կարապետյանն նշեց, որ խնդիրը վերաբերում է վեհաժողովին ու կարող է խոսել այն ամենի մասին, ինչը կապված է ԵԽԽՎ-ի հետ ու շարունակեց ելույթը, սակայն Ագրամոնտը կրկին անջատեց խոսափողը՝ ասելով, որ կարող է խոսել այլ հարցերով, բայց ոչ այս թեմայով։ Նաիրա Կարապետյանը ևս մեկ անգամ պնդեց, որ խնդիրը վերաբերում է վեհաժողովին․ «Ես ուզում եմ իմ մտքերն ու մտահոգությունները կիսել իմ գործընկերների հետ, ինչո՞ւ եք բերանս փակում»։ Ընդհատումներով, սակայն Նաիրա Կարապետյանը, շարունակեց ելույթը։ ՀՀ պատվիարակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի սկզբում ցանկացավ պատասխանել ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի ելույթին, ով խոսել էր ՀՀ-ում ընտրությունների մասին, ինչը ևս դուր չեկավ Ագրամոնտին։ Ագրամոնտն անջատեց Նաիրա Զոհրաբյանի խոսափողն ու զգուշացրեց, որ չվիրավորեն միմյանց։ Նաիրա Զոհրաբյանը սկսեց խոսել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի, լոբբիզմի ու ԵԽԽՎ պատգամավորներին «գնելու» մասին ու կրկին անդրադարձավ Լուկա Վոլոնտեին։ Վոլոնտեի անունը լսելով Ագրամոնտը կրկին անջատեց Նաիրա Զոհրաբյանի խոսափողը։ Կրքերը թեժացան, անջատված խոսափողով Նաիրա Զոհրաբյանը սկսեց բղավել ու որքանով, որ լսվեց, ասում էր․ «Դուք ևս Ադրբեջանի լոբբիստն եք, ինչպես Վոլոնտեն»։ Վեհաժողովում աղմուկ բարձրացավ, ու լսվում էր մի պատգամավորի ձայն, ով ֆրանսերեն ասում էր․«Տիկին, սա ճիշտ է, տիկին, սա ճիշտ է»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am