Թեժ բանավեճ «Մաֆիա-ընտրությունների» շուրջ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևանի Պողոսյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այսօրվա իշխանությունն ապրում է վախերի մեջ: «Իշխանությունը նոր փոփոխությունների մասին է հայտարարում, բայց ամենաշատն ինքն է վախեցած, վախերն այնքան շատ են, որ ընտրություններից մեկ շաբաթ անց օգտագործում են բոլոր ուժային ազդեցությունները»,-անդրադառնալով Վանաձորում ՏԻՄ ընտրություններին, ասաց պատգամավորը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Վանաձորում քվեարկության արդյունքները համեմատեց մաֆիա խաղի հետ. «Բազմաթիվ մարդիկ կան, որ մաֆիա խաղը խաղացել են: Խաղը, որ սկսում է, ասում են՝ դե, բնականաբար, ես կարմիր եմ: Հիմա մարդիկ հուշագիր են ստորագրել, ասում են կարմիր ենք, բայց պարզվել է, որ այդ 3 հոգին «սեւ» են դուրս եկել: Հիմա այդ մարդկանց խնդիրն է, որ իրենք այդ խաղը պարտվել են, մյուս մասը ի՞նչ կապ ունի: Սա ուղղակի լավ դաս է: Հուշագիր ստորագրել են 3 կուսակցություններ, ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի»: Ըստ նրա՝ որևէ մեկը մեղավոր չէ, որ ստորագրողները չեն հարգում հուշագիրը. «Մարդիկ 18 հոգով նստել են մի բան են ստորագրել, այ մարդ, մյուս ճամբարը ի՞նչ կապ ունի: Եթե ձեր ստորագրածը չեք հարգում, ով է մեղավոր: Հարգեք»: Թևանն Պողոսյանն էլ արձագանքեց. «Ձեր խմբակցության քարտուղարը ուշագրավ միտք ասաց: Ասաց՝ իսկ ո՞վ է ասել, որ մեր մոտից էլ մյուս կողմին չեն քվեարկել: Կարո՞ղ է ներքին կասկածներ էլ ունեք, թե՞ արդեն վստահ եք»: Լևոն Մարտիրոսյանն էլ ասաց, թե վստահ է. «Տվյալ մարդը ընտրվել է քաղաքապետ՝ օրինական ճանապարհով: Ես, օրինակ, իրենց տեղը լինեի, այդ հուշագրից դուրս կգայի ամոթից»: Ավելին՝ տեսանյութում Կարինա Սահակյան
