Նոր դատախազներ են նշանակվել
ՀՀ գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից:
