Ռոստովից դեռահաս մարզիկն ու նրա մարզիչը մահացել են Բեսլանի վթարի հետևանքով
TASS գործակալությունը, մանրամասներ հաղորդելով այսօր Հարավային Օսիայում՝ Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին, հայտնում է, որ ՃՏՊ-ին զոհ է դարձել 17-ամյա մարզիկն ու նրա մարզիչը Ռոստովի մարզից։ Գործակալությունը հղում է կատարում Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ին։ «5 երեխաներ իրենց մարզիչի հետ Ռոստովից մարզից ուղևորվում էին Երևան՝ մարզական մրցության։ ՃՏՊ-ի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները մահացել են դեպքի վայրում, որոնց թվում է նաև մրցության մեկնող 17-ամյա դեռահասը։ Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը։
