«Թուրքիան «ԻՊ»-ի ստեղծման մասնակիցն է». Ասադ
Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման մասնակից է: Այս մասին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Նրանք ստեղծեցին ԻՊ-ն, սատարեցին և թույլ տվեցին Էրդողանի որդու ու նրա մերձավոր շրջապատի մասնակցությամբ իրենց տարածքով վաճառել մեր նավթը: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Սիրիա ներխուժման հետ կապված նրանք սկսեցին խոսել նոր չափավոր ուժերի մասին, որոնք իրականում նույն արմատներն ունեն, ինչ՝ ԻՊ-ը Թուրքերը վստահեցնում են, որ իրենց ռմբակոծիչների, զորքերի և տեղի չափավոր ուժեր օգնությամբ հաղթել են ԻՊ-ին: Իրականում նրանք պարզապես տարածքների նկատմամբ վերահսկողությունն ԻՊ-ից փոխանցում են այն ուժերին, որոնց իրենք են աճեցրել: Բայց մնացյալ աշխարհի համար սա պարզապես խաղ է»,- կարծում է Ասադը: Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի նպատակը Սիրիայում «Ջեբհաթ ան-Նուսրաին» սատարելն է: «Նա զգում է, որ վերջին տարիներին ԻՊ-ի հետ հարաբերությունների պատճառով մեկուսացել է: Էրդողանի գաղափարախոսությունը «Մահմեդական եղբայրների» գաղափարախոսությա նոր Սուլթանության մասին իր երազանքների խառնուրդն է: Այդ կերպ նա մտադիր է վերականգնել վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ»,- ասել է Ասադը:
