Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից մահացած երկու քաղաքացիների աճյուններն օդանավով այսօր Երևան կտեղափոխվեն
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Երևան է տեղափոխվելու Մոսկվա-Երևան ավտոբուսի մեջ գտնված 26 քաղաքացի, ովքեր ցանկություն են հայտնել Հայաստան վերադառնալ:
Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվելու նաև 5 զոհերից երկուսի աճյունները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են:
