«Որդուս սպանել է գումարտակի հրամանատարը». Սևազգեստ մայր
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, զոհված զինվորների մայրերը հերթական անգամ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առաջ: Նրանց պահանջն անփոփոխ էր` բացահայտել իրենց որդիների սպանության գործերը: Զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը Hayeli.am-ի հետ զրույցում հայնտեց, որ այս տարվա հոկտեմբերի 30-ին կլրանա որդու մահվան 15 տարին: «2001 հոտեմբերի 30-ին արձակուրդից վերադարձի երկրորդ օրը երրորդ գումարտակի շտաբի պետի սենյակում ատրճանակի կրակոցով սպանել են որդուս: Ես քրեական գործով բոլոր ատյանները անցել եմ և վստահ եմ, քրեական գործով ապացույցներ էլ ունեմ, որ տղայիս սպանել է գումարտակի հրամանատարը արձակուրդից վերադարձին պահանջված 100 դոլարը չտանելու համար: Դատարանով չի պարզվել սպանություն կատարող անձը ով է, գործը հետ քննության է եկել, դրանից հետո՝ 2009թ. գործը կասեցրել են: Սկզբից ինձ ասում էին՝ ժամկետային զինծառայող Կարեն Սարգսյանն է սպանել զենքի հետ անզգույշ վարվելով, բայց դատավարության ժամանակ այդ տղային էլ արդարացրեցին, որովհետև ապացույցները չէր գնում նրա վրա: Բոլոր ապացույցները տանում էին, որ սպանութունը դիտավորություն է: Վերջում գործը կասեցրեցին, այդ տղան արդարացվեց, իսկ սպանություն կատարողը անձը անհայտ է»,-պատմեց Անահիտ Մկրտչյանը: Հարցին, թե որտեղից իրեն նման վստահություն, կինը պատասխանեց. «Իրենց սարքած քրեական գորխով 16 հատոր գլխին տիրապետում եմ, դրանից հետո 3 հատորին այդպես էլ չկարողացա տիրապետել, բայց, ըստ էության, ոիչնչ էլ չէին արել: Դատավարութան, դատաքննության ընթացքում այդ համոզմանը եկանք և ապացւոյցներ մենք ներկայացրել ենք: Այն ժամանակ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, 20 էջի վրա ապացույցներ փաստաբանի հետ ներկայացրեցինք, ոչ մի իրավական գնահատական չստացավ: Իմ քրեական գործը չորս դատախախազություններով պտտվել է, ցուցմունք ունեմ քրեական գործում, որ սպանությունը կատարել է գումարտակի հրամատար Մհեր Ստեփանյանը,բայց այդպես էլ նրան ձեռք չտվեցին: Պատճառաբանությունն այն է, որ սպանություն կատարող անձը անհայտ է, երբ սպանությունը կատարվել է է 9 քմ սենյակում՝ չորս հոգու ներկայությամբ»: Անահիտ Մկրտչյանը հայտնեց, որ որդին ծառայել է Վայքի զորամասում մոտ մեկ ու կես տարի: Մոր խոսքով՝ որդին միշտ խնդիր է ունեցել գումարտակի հրամանատարի հետ. «Նամակներ ունի գրված: Հիմնականում հեռախոսով էինք խոսում, բայց նամակներ էլ ունի, որտեղ մատնանշում էր, նույնիսկ ցույց էր տալիս, բացատրում էր, թե ոնց էր զինվորների օձիքից բռնում, պպզացնում, ատրճանակը լիցքավորում, պահում գլխներին, որ ստուգեր զինվորը վախենում է, թե չէ: Այդ նույն ձեռագրով սպանել է տղայիս: Մոտեցել է, ասել՝ ինչի՞ չես բերել գումարը, որ գնացել ես արձակուրդ, օձիքից բռնել, կռացրել է, վերևից ներքեև կրակել է, բայց մարդիկ, չգիտես ինչու, հովանավորում էին այդ մարդասպանին: Բառեր չեմ գտնում, որ ասեմ: Երևի ես եմ ,որ դիմանում եմ այդ ամեն ինչին»: Մայրը հայտնեց նաև, որ գործը 2009թ.-ից կասեցված փուլում է: Կարինա Սահակյան
