«9 ամսում հոշոտեցին երեխուս». սևազգեստ մայր. տեսանյութ
Կառավարության շենքի դիմաց այսօր բազմաթիվ քաղաքացիների մեջ էին նաև սևազգեստ մայրերը, ովքեր իրենց որդիների մահվան գործով երկար ժամանակ արդարություն են պահանջում: 2007թ, օգոստոսի 30-ին մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը Hayeli.am-ի հետ զրույցում պնդեց, որ առ այսօր ինքը չգիտի իր որդու մահվան պատճառը: «2007թ.-ից առ այսօր ես պայքարում եմ էս անարդարության, էս վիժվածքների դեմ: Առաջին վարկածը եղել է դժբախտ պատահարը: 376 հոդվածով իբր մեղադրանք ենք առաջադրել երկու հոգու, որը դատարանում տապալվել է, դրանց արդարացրել են, գործը հետ են ուղարկել զինվորական դատախազություն՝ նոր անձի նկատմամբ նոր քննութուն սկսելու: 2010 թ մինև այսօր ես իշխանության հետ «քյյալա եմ տալիս» արդարության համար, որ իմանամ, ո՞րն էր իմ երեխու մահվան պատճառը; Ասել են՝ էլեկտրահարվել է երեխեդ, ապացուցեք, ես ձայնս կտրեմ: Չեն ապացուցել, մինչև այսօր գործը քննվում է»,-ասաց Գոհար Սարգսյանը: Նա հայտարարեց, որ այս գործերի մեջ սովորական զիվորներ չեն մեղավոր. «Ես ինը տարի է, պաքարում եմ ու իմ երեխու գործը մինչև այսօր չի փակվել ու այս գործերի մեջ եթե սովորական զինվորներ մեղավոր լինեին, վաղուց հիմա այդ զինվորները դատապարտվել էին, դուրս եկած էլ կլինեի, բայց էս զինվորներին սպասնել են էսօրվա տականք իշխանության կողքի մարդիկ, հրամանատարներ, գեներալներ, Հայկազ Բաղմանյանի նման գեներալներ, որոնք սպանել են երեխուս, որ մինև այսօր գործը կոծվում է քննաչական մարմինների կողմից»: Նրա խոսքով, որդին ապրել է Ռուսաստանում, սակայն պնդել է վերադառնալ հայրենիք ու իր պարտքը կատարել. «Երկու ոտքը մի կոշիկ դրեց, Ռուսաստանից եկավ, որ իր հայրենիքին իր պարտքը կատարի, թողի գնա: 10 տարի ապրելով Ռուսաստանում մազը չծռվեց, 9 ամսում հոշոտեցին երեխուս ու ոչ մեկ չեն ուզում պատասխան տալ: Ձյուդոիստ տղա է եղել. 52-54 չափսի հագնողին 48 չափսի համազգեստ են ներկայացնում փորձագետին: Ճղճղված շորը առգրավում է, նոր շոր է ուղարկում փորձաքննության, էսա՞ մեր ՀՀ արդարատությունը, ո՞ւր են քննչական մարմինները: Իմ երեխու գործով երեք գլխավոր դատախազ են փոխել, ո՞ւր էն, ի՞նչ քայլեր են արել, ո՞ւմից ինչ ենք պահանջում…»: Առավել մանրամասն՝ տեսանյութում Կարինա Սահակյան
