Գագիկ Խաչատրյանին կարող են ստիպել գնել իր իսկ կառուցած «ուսումնական կենտրոնը»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարությունը որոշել է վաճառել պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող Դիլիջանի այսպես կոչված ուսումնական կենտրոնը: Խոսքը այն տխրահռչակ ու գերճոխ կառույցի մասին է, որը մեր պետբյուջեի միջոցներով կառուցվեց Պարզ լիճ տանող ճանապարհի մի գեղատեսիլ հատվածում: «Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված այդ խրախճանքների օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, եւ դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էր: Բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ այդ օբյեկտի շինարարության, ներքին հարդարման, կոմունիկացիաների, սպասքի եւ այլնի համար  ՊԵԿ-ը աստղաբաշխական գումարներ է ծախսում եւ ձեռք է բերում հնարավորինս ամենաճոխ նյութերն ու սարքավորումները: Ձեռք էին բերվում գերթանկարժեք բրենդային մոխրամաններ, օճառամաններ, սպասք, սիգարներ կտրելու սարքեր, սանտեխնիկա, վարագույրներ, կահույք եւ այլն: Թե վերջնական հաշվարկներով որքան գումար ծախսեց բյուջեն այդ օբյեկտի վրա, այդպես էլ անհայտ մնաց: Բայց հատկապես այս տարվա ապրիլյան պատերազմից հետո, երբ հասարակական բողոքի ալիք բարձրացավ բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման եւ բանակի թերզինվածության առթիվ, արդեն գրեթե պատրաստ օբյեկտի շինարարության ֆինանսավորումը ըստ էության դադարեցվեց:Ըստ որոշ հաշվարկների, օբյեկտի շինարարությունը ավարտելու համար կպահանջվի մոտ 2 միլիոն դոլար: Մեր տեղեկություններով, կառավարությունը մտադիր է այն վաճառել 42 միլիոն դոլարով: Ըստ լուրերի՝ այդ օբյեկտը գնելու առաջարկ է արվել գործարար Ռուբեն Վարդանյանին, սակայն նա հրաժարվել է: Կառավարության կուլիսներում կես կատակ- կես լուրջ ասում են, որ եթե գնորդ չգտնվի, «ուսումնական կենտրոնը» պետք է «կամավոր-պարտադիր» պայմանով վաճառվի դրա կառուցման գաղափարի հեղինակին` Գագիկ Խաչատրյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am