Պավլիկ Մանուկյանը դատարանում չէր. նիստը հետաձգվեց
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման դեմ ներկայացված առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը։ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ միջնորդել են, որպեսզի ՊավելՄանուկյանը նույնպես ներկա գտնվի բողոքի քննությանը, ինչը դատարանը բավարարել է: Մանուկյանի ներկայությամբ դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ 16. 00-ին։ Ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է վերացնի Պավլիկ Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը, քանի որ հստակեցված չէ նրա մեղադրանքը, այսինքն՝ հստակ ձևակերպված չէ, թե Պավլիկ Մանուկյանն ինչում է մեղադրվում։ Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը սպետեմբերի 23-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանը եւս երկու ամսով երկարացրել էր: Մանուկյանը բոյկոտել էր այդ նիստը քանի որ քննիչը վիրավորել էր իրեն: Վերաքննիչ դատարանը Պավելի որդուն՝ Արամ Մանուկյանին ազատելու բողոքը մերժել է: Նրանք մեղադրվում են շենքեր շինություններ գրավելու եւ ապօրինի զենք կրելու, պահելու համար:
