Որոշ փողոցներ կփակվեն
2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․ Ժամը 8-ից – 10-ը և Ժամը 12-ից – 14-ը • Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։ Ժամը 13:30-ից – 17:30-ը • Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոցի խաչմերուկ։ Ժամը 16:30-ից – 19-ը • Կորյուն – Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի – Տերյան փողոցների հատման հատվածը։ Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր դժվարությունների համար։
