Գազավիկներն ամենուր են
Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Կապանում ներկայացրին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Կարեն Կարապետյանի նախաձեռնած փոփոխությունների ալիքը, սակայն, այսքանով չավարտվեցին. ըստ լուրերի, շուտով իրենց պաշտոններից կզրկվեն նաև Արարատի և Արմավիրի մարզպետերը: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անունը շոշափվում էր նաև մեծ ու փոքր կաշառակերությունների մասին լուրերում: Ի դեպ, նրան մարզպետի պաշտոնում, հավանաբար, կփոխարինի «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Սաշա Մկրտչյանը՝ Գազի Սաշիկը:
