Ֆոտբոլային խայտառակությունից ազատվելու ելքը
Այսօր` կառավարության նիստից հետո, սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ հայկական ֆուտբոլի վիճակը մտահոգում է Սպորտի եւ երիտասարդության նախարարությանը: «Խնդիրները բազմազան են: Մենք հիմա քննարկումներ ենք սկսել՝ կհրավիրենք ֆուտբոլի իրական մասնագետներին»: Խոսելով վարչապետի` գումարները վերաբաշխելու վերաբերյալ հանձնարարականի մասին` նախարարը նշեց, որ կան հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնց ֆինանսավորման էֆեկտիվությունը պետք է ուսումնասիրել ու տալ վերջնական պատասխան: Նախարարի խոսքով` այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, պետք է վերախմբավորվեն: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի միջոցների ներգրավմանը, նախարարն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցները` ամենաքիչը 2006 թվականից ներգրավված են, մասնավորապես` մեծ սպորտի մեջ, և այն բարձր արդյունքները, որ մեր մարզիկները ցուցաբերում են, հիմնականում նաև այդ անձնական միջոցների շնորհիվ է:
