Վարչապետը ամպագոռգոռ բաներ չի ասում
« Տասնօրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից միջոցներ հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, դրանց հիմնավորվածությունը: Հանձնարարում եմ կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներ», - կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին : «Մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի ուղղությամբ ամեն օր պետք է զգացվի, որ այդ ողղությամբ քայլեր կատարվում են:Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր, հանրապետական ծրագիր ներկայացնել, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը», - նշեց Կ.Կարապետյանը:
