Զովունու գյուղապետերի գործով դատական նիստը՝ թեժ մթնոլորտում
Երևանի Վարչական դատարանում երեկ մեկնարկել է Զովունիի նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի հայցով դատական նիստը՝ հոկտեմբերի 2-ի քվեարկության արդյունքները վերանայելու պահանջով: Դատական նիստը տևել է 20,00- ից մինչև գիշերը 4.00-ը և բավականին լարված մթնոլորտում: ԿԸՀ-ի վերահաշվարկն ու հրապարակած արդյունքները չէին բավարարել նախկին գյուղապետին և դատարանում կրկին բացվել են քվեաթերթիկներով լի պարկերը, վկայություն են տվել հանձնաժողովի անդամները: Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, ըստ տեղեկությունների, հույսը դրել էր նախկին դատավոր եղբոր կապերի վրա, սակայն մեզ հետ զրույցում դատավորը նշել էր, որ չի խառնվելու գործընթացին և, որ լծակներ չունի:
