Շաքրո Մոլոդոյի գործի նյութերում` «Ռուսաստանի հանցավոր միության առաջնորդ» տերմինը
«Կոմերսանտ»-ը գրում է «Օրենքով գող» Զախարի Կալաշովի ` Շաքրո Մոլոդոյի գործի քննության ընթացքում իրավագիտության պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է «Ռուսաստանի հանցավոր միության առաջնորդ» տերմինը: Քննիչներն այդ գործն ունիկալ են համարում այն պատճառով, որ գործի նյութերում պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է այդ տերմինը: Ըստ էության, դա նշանակում է, որ ՌԴ-ում ցանկացած դատապարտյալ կարող է լինել Շաքրոյի հանցակիցը: Նշվում է, որ Կալաշովը Ռուսաստանի հանցավոր միության առաջնորդ դարձավ 2013թ. «օրենքով գող» Դեդ Հասանի սպանությունից հետո: Կալաշովի հանդեպ քրեական գործ է հարուցվել՝ «հանցավոր միության կազմակերպում, որը բարձր դիրք է զբաղեցնում քրեական հիերարխիայում»:
