Բացասական եմ գնահատում Սեյրան Օհանյանին նախարար չնշանակելը. Սամվել Բաբայան. tert.am

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին: -Պարոն Բաբայան, 5 տարվա ընդմիջումից հետո Ղարաբաղ այցելելուց հետո բավական պասիվ եք, թեպետ դրան այդքան իրադարձություններ են հաջորդել . «Սասնա ծռերի» ապստամբություն, կառավարության հրաժարական, նոր կառավարություն… -Ես պասիվ էլ եղել եմ ու չեմ ասել, որ զբաղվելու եմ ինչ-որ բաներով, որ հետո էլ պասիվ դառնամ: -Քաղաքականություն մտնելու հայտ էիք ներկայացրել: -Ոչ, ես ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: -Ամեն դեպքում,  Ղարաբաղ այցելելու ժամանակ…. -Դե Ղարաբաղն իմ տունն ա, գնում եմ, գալիս: -Բայց Դուք չէիք բացառել, որ ինչ-որ ուժերի, մասնավորապես, «Համախմբման» հետ կհամագործակցեք: -Կգա ժամանակը` կխոսենք, հլը ժամանակը չի: -Բայց չէ, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն ոչ պաշտոնապես, բայց նախընտրական քարոզարշավի մեջ են: Ինչո՞ւ եմ ասում` սա նշանակում է, որ դեռ որոշում չե՞ք ընդունել: -Ես դեռ չգիտեմ` քաղաքական ինչ ուժեր են մտել պայքարի մեջ, չեմ տեսնում ուղղորդող  քաղաքական ուժերին: Եվ, հետո,  ես կոնկրետ չեմ ասել` ինչ քաղաքական ուժի եմ աջակցելու: Եվ եթե իմ որոշումը կայացնեմ` օֆիցիալ կհայտարարեմ: Էսօր նման որոշում չունեմ: -Փաստորեն, նման հավակնոտ կերպով  վերադարձաք, ու հիմա, նախկինի նման ակտիվ չեք: -Դա Ձեր տպավորությունն է, ես փորձել եմ իմ մտահոգությունները հնչեցնել ռազմական առումով:  Ես փորձել եմ իմ գիտելիքներով, իմ իմացածով, ինֆորմացիայով ներկայացնել, բացատրել, բայց եթե չի ընդունվում, ասում են` «մենք ամեն ինչ շատ լավ գիտենք»… դե գիտեն, թող անեն: Եվ եթե ինչ-որ բան եմ հուշում, իրենց ընկալումն այն  է, որ ես ինչ-որ բան եմ ուզում, անձնական խնդիր եմ լուծում, ինչ ասեմ.. Ես ասել եմ` մենք  ո՞նց պետք է զարգանանք, ի՞նչ տակտիկա պետք է ընդունենք, ի՞նչ ռազմավարություն, ի՞նչ զենքերով պետք է կռվենք: -Դե, ըստ  ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել,  խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես: -Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել: -Եթե 14 թվականին  բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ: - Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես: -Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու: -Հա,  մի հատ խբեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար,  առաջին հերթին,  քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ:  Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ:  Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել: -Բայց ինքը «Իսկանդեր» չունի: - Ինքը «Տոչկա-Ու» ունի, 6-7 ձևի հրթիռ ունի, ինչ կապ ունի` անունը «Իսկանդե՞ր» է, թե ինչ է: -Գոնե մեզ ներկայացվել էր, որ ամենահզոր զենքն է: -Դա հզոր զենք ասել… դա հզոր է, երբ որ «յադերնի նաչինկա» ունի, «բայեգալովկեն» «յադերնի» ա.. թե չէ նույն հրթիռն է, ուղղակի նրա արագությունը  ուժեղ է, դրան հակաօդային ուժերին դժվար է եղել խոցել: Դրանում է իր առավելությունը: - Բայց ես միայն «Իսկանդերի» մասին չէի խոսում, խոսում էի առաջնագծում կատարված փոփոխությունների, փորված խրամատների, ինժեներական կահավորումների մասին: Դա էլ ե՞ք համարում, որ ոչ մի բան չի եղել: -Նորից եմ կրկնում, որ ունենալու համար  անհրաժեշտ  հնարավորությունները, պետք է փոխել ռազմավարություն, ունենալ այլ տեխնիկաներ: Նոր սերնդի: Իսկ թե խրամատը մի մետր ավել են փորել, թե պակաս, արդեն իրենց խնդիրն է, էսա 25 տարի է փորում են էլի…

-Իսկ Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարար չնշանակելու հետ կապված ի՞նչ կասեք: -Բացասական եմ գնահատում: -Բայց եթե քննադատում եք ռազմական ոլորտում տիրող իրավիճակը, ապա  այն ժամանակ ինքն էր դրա պատասխանատուն, ՊՆ-ն ինքն էր ղեկավարում: -Կապ չունի` ով ա նախարարը, ես նախարարին կամ անձերին չէի քննադատում, ես ռազմավարությունից էի խոսում ու թե ինչ զենքերով պետք  ա պաշտպանվենք: -Իսկ Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից հեռանալն ու Անվտանգության խորհուրդ գնա՞լը: - Որ Խաչատուրովին փոխել են, նորմալ եմ համարում: -Իսկ այն լուրերը, որ նոր մոդելով զինվորականները գնալու են Շտաբ, քաղաքացիական անձինք մնալու են ՊՆ-ում: Թե՞ կարծում եք, որ ՊՆ-ում պետք է մնան ռազմական կրթությամբ դեմքերը: -Ես կարծում եմ, որ ճարպակալված  ուղեղները պետք է փոխվեն, վաղուց պետք է փոխվեին: Իսկ ռազմական կրթություն ունենալ-չունենալն այլ խնդիր է. նայած՝ պետությունն ինչ քաղաքականություն է վարել: -Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Սեյրան Օհանյանին ճարպակալված ուղեղ չէիք համարում: - Իհարկե՝ ոչ: -Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ ինքը պաշտոնանկ արվեց: - Իմ կարծիքն այդ մասին արդեն չէի ցանկանա ասել: Կարող ա ինչ-որ մարդկանց շահերի դեմ ա եղել, չգիտեմ: -Կառավարություն փոխվեց, պաշտոնանկություններ եղան: Այս փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում: -Ես տեղյակ չեմ, չեմ զբաղվում: Կառավարություն ա փոխվում, չի փոխվում, ինձ ի՞նչ դրանից: -Բայց չէ՞, որ Դուք  մտահոգված էիք երկրում տիրող վիճակով, գնահատականներ էիք տալիս… -Ես գնահատականներ եմ տվել ռազմական առումով, փորձել եմ մեր ժողովրդին տամ էն իրական ինֆորմացիան, որը կա: Երբ որ չեն հասկանում, չեն ընդունում…. Էդքան էլ բացատրել եմ, էլ ինչ, ես հո ամեն օր չեմ վեր կենալու գնահատական տալու: Ես ուրախ եմ, որ փոփոխություն են անում, Աստված տա, լավ լինի, չգիտեմ…. -Այդ կառավարությունը, գոնե իշխանությունների մատուցմամբ` ներքին, արտաքին, սոցիալական, բարոյահոգեբանական թերությունները վերացնելու համար է ձևավորվել, փոփոխությունների հրամայականով, որի անհրաժեշտությունը Դուք էլ էիք տեսնում: -Դե նայենք, տեսնենք` ինչ փոփոխություններ են անելու. մարդ փոխելը հո փոփոխություն չէ՞: Դեռ ծրագիր պետք է բերեն, փոփոխություններ պետք է անեն, որ հասկանանք` դեպի ուր ենք գնում…  հետո ինչ անձերը փոխվել են… -Ի դեպ՝ գնահատվեց, որ անձերը փոխվել են Մոսկվայի կողմից, Մոսկվայի նշանակումներով: Խոսքը, առաջին հերթին, Կարապետյանի մասին է:  - Կարեն Կարապետյանին շատ լավ ճանաչելով` չեմ գտնում, որ իրեն Մոսկվայից են նշանակել: -Կարելի է ասել, որ լավ փոփոխությունների հույսեր չունե՞ք: -Հլա , ընդհանրապես, որևէ փոփոխություն չեմ տեսնում ու դեռ էնքան բան կա անելու, պետք է հարկային դաշտը թուլացնել, մաքսային դաշտը թուլացնել, դատական համակարգը հստակեցնել: Ես չեմ տեսնում էն փոփոխությունները, որոնցով պետք է բարելավվի, ներդրումներ մտնեն Հայաստան:Կլինի՞ էդ փոփոխությունը՝ գնահատական կտանք, առայժմ անձերի փոփոխություն է եղել ու Կարեն Կարապետյանն էլ դեռ իր   ռազմավարական ծրագիրը չի հրապարակել: -Բայց որ այդքա՞ն դեմքեր`  Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան... - Կրկնում եմ` խնդիրն այն է, որ անձերի փոփոխությունը ոչինչ չի տալիս: -Ինչպես եք գնահատում  քաղաքական դաշտում այս նոր տեղաշարժերը. խմորումներ, միավորումներ, Վիկտոր Դալլաքյանն  է ասպարեզ վերադառում: - Ես դրանով չեմ զբաղվում (Հեղ. -ծիծաղում է)... և ես չեմ տեսնում ռեալ ուժեր, որ քաղաքական դաշտն ուղղորդում են:      

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am