«Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից». Չավուշօղլուն մեղադրեց ՌԴ-ին
ԵԽԽՎ-ի ամբիոնից Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց . « Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: «Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն» այժմ օրակարգում է: Ռուսաստանը կիսում է մեզ հետ այդ ջանքերը, և մենք մեր աջակցությունն ենք հայտնում: Մենք հակամարտության ցանկացած կարգավորման կողմնակիցն ենք, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին»:
