Ռուդիկ Ղուկասյանի հայցով նիստ. ինչ տեսագրություններ ունի նախկին քաղաքապետը
Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հայցի քննության առաջին նիստին ներկա չէր գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:Նրա փոխարեն ներկա են նրա ներկայացուցիչները: Հայցվորի փաստաբան Վրեժ Խաչիկյանի փոխանցմամբ ՝ իր ձեռքի տակ կան այնպիսի տեսագրություններ, որտեղ հստակ երևում են, թե ինչպես են հանձնաժողովի անդամներն իրար փոխանցում Սարգիս Մուրադյանի օգտին քվեարկած թերթիկները և որ աջակիցները քվեարկությունից հետո մոտենում են տարբեր անձանց և` նշում. փող էլ տվեցինք չքվեարկեցիք: Հիշեցնենք,որ հոկտեմբերի 10-ին Ղուկասյանը հայց է ներկայացրել դատարան՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ:
