Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել
«Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող` «Ակա» մականվամբ Արկադի Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից` հավելելով, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Ավելի վաղ տեղեկացրել fնք, որ «Ակա» մականունով քաղաքապետի նախկին թեկնածուն Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի աշխատասենյակում ծեծել է նրան այն բանի համար, որ վերջինս իր օգտին չի քվեարկել:
Սակայն «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանի խոսքով, Վանաձորում իրենց թեկնածու Արկադի Փելեշյանի և Վանաձորի Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանի միջև ծեծկռտուք չի եղել, այլ միայն բանավեճ:
