«Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31, 31/1, 31/2, 31/3, 31/4, 31/6, 31/8 հասցեների բազմաբնակարան շենքերի թվով 251 բնակիչ-բաժանորդների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն Տանձանոց թաղամասի բազմաբնակարան շենքերի, թվով 40 առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
