Աբրահամյանը մեկնել է Դուբայ.Շարմազանովը հաստատեց
ՀՀԿ-ն ամենաշահագրգռվածն է, որ ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը,ում խոսքով, Գործադիր մարմնի նիստում անդրադարձել են ԱԺ նստաշրջանի մեկնարկին, ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներին։ «Երկու օր առաջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ, ընդդիմության եւ իշխանության միջեւ վերաստորագրվեց ընտրական փոփոխությունների հուշագիրը։ Պետք է ամեն ինչ անենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ մեր հանրության վերաբերմունքը լինի բարձր»,- ասաց նա: Նիստին Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել, ինչի մասին լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրեց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ այսօրվա մամուլում նշված էր, որ Աբրահամյանը մեկնել է արտերկիր, կոնկրետ՝ Դուբայ, իսկ այնտեղ լինելով, ՀՀԿ խոսնակի ընդգծմամբ, հնարավոր չէր մասնակցել ԳՄ նիստին:
