Պատմական իրադարձություն տեղի ունեցավ ընդդիմության ու իշխանության միջև.ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,ով տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադարձ է կատարվել ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, ներկուսակցական խնդիրներին, քննարկել են համակարգային փոփոխությունների շարունակականությանն առնչվող և այլ հարցեր: «Դուք գիտեք, որ երկու օր առաջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ. ընդդիմության ու իշխանության միջև վերաստորագրվեց վերափոխված, բարեփոխված «Ընտրական օրենսգրքի» նոր տարբերակը, որը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ ՀՀԿ –ն ու իշխանությունը շահագրգռված են, որ գալիք տարվա պառլամենտական ընտրություններն անցնեն օրենքին համահունչ: Շարմազանովն ամփոփեց, որ այս ջենթլմենական համաձայնագրով այլևս կա համաձայնություն. «Սրանով իշխանությունն արեց հնարավորը, որ գալիք տարվա ապրիլյան խորհրդարանական ընտրությունները գոնե ԸՕ մակարդակով գոհացնեն ընդդիմությանը»,- նշեց նա:
