Կլինեն փոփոխություններ կառավարության կազմում.ՀՀԿ
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստ, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվել է ԱԺ-ի հերթական նստաշրջանի մեկնարկին, ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց,որ կլինեն փոփոխություններ Հայաստանի կառավարության կազմում: «Օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնեն կառավարության թեկնածուներին։ Հաշվի առնելով, որ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ էական փոփոխություններ լինելու են։ «Կլինի նաեւ կառավարության ծրագիրը, կներկայացնենք ձեր դատին»։ Նրա խոսքով, վարչապետ Կարեն Կարապետյանը կունենա լուրջ գործառույթներ նաեւ ազատություն, որ կյանքի կոչի այն իդեաները, որոնք համար նա նշանակվել է վարչապետ։
