Արտակարգ ու լարված իրավիճակ Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Մոլդովական 32/4 հարակից տարածքում գտնվող վագոն-տնակում բնակվող բնակիչների մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում նշված հասցե էին ժամանել ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, ովքեր պետք է նշված հասցեից վտարեին Հայրապետյանների 5 հոգանոց ընտանիքի անդամներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքի մայրը բենզինի տարաներով բարձրացել էր տանիք և սպառնում էր, որ եթե վտարումն իրականացվի, (ինչը, ի դեպ՝ օրինական էր, քանի որ կա դատարանի որոշում), ապա ինքը ինքնահրկիզվելու է: Գրեթե մեկուկես ժամ Հարկադիր կատարողները համոզում էին, որպեսզի կինը իջնի տանիքից, իսկ հետո նրանց միացան ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր նույնպես համոզում էին կնոջը, սակայն նա չէր հանձնվում: Այնուամենայնիվ, տան անդամներից Աշոտ Հայրապետյանը հարկադիր կատարողներին տեղեկացրեց, որ իր փաստաբանը դատարանի որոշումը բողոքարկել է վերադաս դատարանին և խնդրեց, որպեսզի դատական կարգադրիչները գործողություններ չկատարեն, մինչև տեսեն՝ այսօր ինչ որոշում կկայացնի վերաքննիչ քաղաքացիական դատարանը: Դատական կարգադրիչները ընդառաջելով Հայրապետյաններին՝ գրեթե մի քանի ժամ սպասեցին, որից հետո հայտնի դարձավ, որ նախագահող դատավոր Ա. Խարատյանի, դատավորներ Ա. Հունանյանի և Ս. Միքայելյանի գլխավորությամբ որոշում է կայացվել Նարգիս Ասլանյանի , Հրաչիկ Հայրապետյանի և Աշոտ Հայրապետյանի միջնորդությունը բավարարել, հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողման պատճառները և այն վերականգնել և նրանց կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ընդունել վարույթ՝ բողոքարկման քննությունը նշանակելով այս տարվա նոյեմբերի 3-ին: Այդ մասին իմանալով՝ դատական կարգադրիչները դադարեցրեցին իրենց օրինական պահանջները ներկայացնել Հայրապետյաններին: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում և այդ մասին իմանալով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին, որպեսզի ամեն անհրաժեշտ գործողությունները կատարվի՝ ընտանիքը փողոցում չհայտնվի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևան քաղաքի Մոլդովական 32/4 հարակից տարածքի հասցեում 2000 թվականից բնակվում է Հայրապետյանների 5 հոգանոց ընտանիքը: Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հողատարածքը մաքրվել է աղբից և քարակույտերից դեռ այն ժամանակ, իսկ վագոն տնակը, որը նոր-նոր է ապահովվել կոմունալ և կենցաղային չնչին հարմարություններով՝ պահարանով բաժանվել է երկու մասի՝ նորապսակների համար: 16 տարվա ընթացքում բազմիցս փորձել են հողատարածքը սեփականաշնորհել, բայց ինչ-ինչ պատճառաբանություններով չի հաջողվել և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել առ այն, որ հողատարածքը պետք է ազատեն, քանի որ այն 2005 թվականին աճուրդով գնել էր ոմն Գագիկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am