Ի վերջո ինչ ճակատագիր կունենա ՄՀՀ-ն
Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագրերի կատարման 2015-ի տարեկան հաշվետվությունը: Թեւան Պողոսյանը նրան հարցրեց Մարզահամերգային համալիրի ճակատագրից. «Ոնց որ թե գնորդ կար, 100 մլն պետք է ներդներ, կազինոներ դներ, հետո ոնց որ թե չեղավ»: «Մարզահամերգային համալիրի համար ժամանակին ներդրող կար, բայց գումարները չվճարելու պատճառով՝ իրենք գույքը հետ վերցրեցին: Հիմա մեր գերատեսչության ենթակայության տակ է՝կարգավիճակը՝ պետական, ոչ առևտրային կազմակերպություն է:Բավականին ինտենսիվ աշխատում է այսօր Մարզահամերգային համալիը։ Ես պետք է ասեմ, որ Մարզահամերգային համալիրն աշխատում է 2-3 ամիս, որովհետև համերգները լինում են կամ գարնանը, կամ աշնանը, այդ վճարների արդյունքում մենք կարողանում ենք իրականացնել պահպանման ծախսերը և մի փոքր էլ պետբյուջեից ենք հնարավորություն տվել, որպեսզի աշխատավարձերի չվճարման արդյունքում պարտքեր չկուտակի Համալիրը։ Գիտեք, որ շարժական գույքի մասով սնանկացման գործընթաց կար, առանց դրանց՝ մարզահամերգային համալիրը չի կարող գոյատևել, և կարծում եմ՝ պետությունն առաջիկա կառավարության նիստերից մեկում կմասնակցի այդ սնանկության գործընթացում ներկայացված աճուրդին, և այդ շարժական գույքը կգնի Մարզահամերգային համալիրի համար Մարզահամերգային համալիրը պետք է մասնավորեցվի, որովհետև այդ շենքը պահելը պետության համար բավականին մեծ ծախսեր է պարունակում»,-նշեց նա և հավելեց.«Ինչ վերաբերում է Երիտասարդական պալատին, այստեղ ոչ մի ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետև ինքը սնանկացման գործընթացով է գնացել, և գնորդը ոչ մի տեսակի պարտավորություն չունի, այսինքն՝ մեր գերատեսչության միջոցով այս գործարքը տեղի չի ունեցել, ուղղակի սնանկացման գործընթաց է եղել»:
