Խոցելի չեմ.Տեսանյութ
ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր գործունեության ընթացքում անելու է ամեն ինչ, որպեսզի արդարացնի բոլոր սպասելիքները և բարձրացնի արդարադատության նկատմամբ վստահությունը։ Անդրադառնալով իր հայտարարությանը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Ա.Դավթյանը նշեց. «Իմ խնդիրն է լինելու հիմնավորել, որ մեր որոշումները բխում են օրենքից»։ «Կա իրավական հիմնավորում, որ քաղբանտարկյալներ չկան։ Եթե անձի նկատմամբ հետապնդումը օրենքով սահմանված կարգով է, այլ ոչ թե քաղաքական գործունեության համար, դա նշանակում է, որ քաղբանտարկյալ լինել չի կարող», - նշեց նա։ Հարցին, արդյոք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները խոցելի չեն դարձնում իրեն, Ա.Դավթյանն ասաց․«Վստահաբար եմ ասում՝ խոցելի չեմ և դա ինձ խոցելի չի դարձնի»։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
