Կրեմլի երեւանյան վերջնախաղը

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը հայկական խաղ չէ։ Այն աշխարհաքաղաքական խաղ է՝ տեղական դերակատարներով ու մասնակիցներով։ Այդ խաղը ոչ թե հանուն Հայաստանի է, այլ Հայաստանի մասին կամ Հայաստանի համար։ Այն զրոյական ելքով խաղ է, որի դեպքում հաղթողը շահելու է ճիշտ այնքան, որքան կշռելու է պարտվողի կորուստը։ Ու այնպիսի խաղ է, որի թվացյալ մասնակիցը ոչ թե մասնակից է իրականում, այլ խաղասեղանին դրված հաղթելիքն է։ Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը համարյա վերջնախաղ է։ Առաջին արարը սկսվել է դեռեւս 2000-ականներին, ավելի կոնկրետ՝ 2004 թվականին՝ Երեւանում, երբ Ռուսաստանի Պետդումայի այն ժամանակվա ղեկավար Գրիզլովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում։ Դրան հաջորդեցին  միջնախաղեր, որոնք ցույց էին տալիս, որ խաղը շարունակվելու էր ու է։ Որովհետեւ Գրիզլովը ոչ միայն չէր հակադարձվել ու չէր կշտամբվել, այլեւ ողջունվել էր ու շնորհակալվել։ Այնքան, որ հաջորդը լինելու էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով արդեն ոչ թե՝ Երեւանում, որը երեւի Հայաստանի հանդեպ հարգանքի տեսակետից այլեւս շատ էր համարվում, այլ՝ Գյումրիում հայտարարելու էր՝ Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից, հակառակը, մտադիր է ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում։ Դա 2013 թվականի դեկտեմբերի 2-ին էր։ Սեպտեմբերի 3-ից ուղիղ երկու ամիս անց ու մեկ օր պակաս, եւ ուղիղ մեկ տարի երկու օր առաջ դեկտեմբերի 4-ից՝ 2014 թվականի, երբ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը։ Բայց խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, որովհետեւ խաղասեղանին դրվածը շատ թանկ էր ու է Ռուսաստանի համար։ Խաղասեղանին դրվածն Անդրկովկասում մնալ-չմնալու հարցն էր ու է։ Ոչ միայն մնալու, այլ, ինչպես իր ռազմակայանում Պուտինն էր ասել՝ ամրապնդվելու։ Խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, քանի որ ու քանի դեռ այդ ամրապնդումը վերջնական չէ ու անշրջելի չէ։ Խաղը շարունակվելու էր ու տեղի էր ունենալու 2015 թվականի հունվարը՝ Պերմյակովի կատարմամբ, ու հետհունվարյան երկու տարիները՝ Պերմյակովին հայերին չհանձնելու նվաստացմամբ։ Խաղը շարունակվելու էր, ու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի բնակիչները սարսափահար արթնանալու էին ռուսական զենքի հրետակոծությունից, մյուսները՝ կրկին սարսափահար, արթնանալու էին ռուսական լռությունից, որն աղմկելու էր անվտանգության երաշխավորի մասին նրանց թմբիրը։ Խաղը շարունակվելու էր, ու Դմիտրիներից՝ Մեդվեդեւը բացելու էր ապրիլյան պատերազմի պլանավորման փակագծերը, Դմիտրիներից՝ Ռոգոզինն էլ՝ ռուսական սպառազինության պահեստները։ Ադրբեջանի համար, բնականաբար։ Խաղը շարունակվելու էր, ու Երեւանում գրավվելու էր ՊՊԾ գունդը, ու ռուսների շուրթերից հնչելու էր արյան ծարավը, որի չբավարարումը նաեւ հանգեցրեց այն փոփոխություններին, որոնցով այս օրերին հրճվում է հայկական վերնախավն ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղավորվել արդեն ռուսահայկական դարձող վերնախավում։ Խաղը շարունակվելու է՝ քանի որ ու քանի դեռ Հայաստանում մնացել են մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել ինքնիշխանության ու անկախության մասին։ Իրական, ոչ թե շնորհավորվող ու նշվող անկախության մասին, որը հարայ-հրոցով նշվելու է մեկ շաբաթ հետո։ Խաղը շարունակվելու է ու շարունակվում է՝ խաղի նպատակի անփոփոխության պայմաններում՝ ժամանակ առ ժամանակ փոխվող դերակատարներով ու խաղացողներով։ Խաղը շարունակվում է, իսկ Հայաստանում շարունակում են քննարկել, թե այսինչ նախարարի պաշտոնում այսինչյանն է նշանակվելու, նախարարի պաշտոնից այնինչյանը հեռացվելու է։ Դա եւս խաղի կանոններից է, որը թույլատրված է մանր խաղացողներին։ Ինչպես որ ոմանց թույլատրված է իրենց մոնոպոլիստներ ու օլիգարխներ համարել Երեւանում՝ պայմանով, որ Հայաստանի իրական մոնոպոլիստի անունը կարող են կարդալ ու արտասանել միայն օղու շշի վրա, որով, հավանաբար, նշելու են Հայաստանի Անկախության 25-ամյակը մի քանի օր հետո»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am