Դժբախտ պատահար. տրակտորը կանգնեցրել է, որն սկսել է շարժվել, վազել է, որ հասնի՝ շրջվել է իր վրա

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մազում: Ժամը 17:00-ի սահմաններում Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 65-ամյա Ժորա Վարդանյանը իր վարած ДВШ-16 առանց պետհամարանիշի տրակտորով նշված գյուղի դաշտավայրում կորցնելով տրակտորի կառավարումը՝ կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարելիս եղել, նա մնացել է տրակտորի տակ և տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ: Ժամաել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել Ալավերդու շտապօգնության 1 բրիգադ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Կարեն Մոսինյանի գլխավորությամբ, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am