Վարչապետն անհանգիստ է
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ երկրի տնտեսություն վատ վիճակում է գտնվում և կան շատ բացթողումներ: «Ճիշտն ասած, ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նա հայտարարեց, որ երկրում մենաշնորհների դեմ պայքար կլինի, կլինեն հավասար խաղի պայմաններ: «Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող: Այլ խնդիր է՝ խոշոր խաղացողն արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կարգով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որևէ կերպ չենք խլելու»,- հայտարարեց վարչապետը: Լրագրողները հետաքրքվեցին՝ այսինքն մինչև հիմա անհավասար պայմաննե՞ր են եղել: «Կարծում եմ՝ այո, սակայն չեմ կարող ասել՝ ինչու»: Դիտարկմանը, որ կարծիք կա, թե Հովիկ Աբահամյանը չկարողացավ պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ինքը նման գնահատական չի լսել, համաձայն չէ դրա հետ:
