«Ով ցանկանում է, կարող է ինքնակամ տրվել». Վ. Բաղդասարյանը ՝ Զ. Փոստանջյանին
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ծրագիրը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձավ որոշ պատգամավորների ելույթներին: «Ստվերի դեմ պայքարի ջատագով եւ իրեն ստվերային վարչապետ հռչակած իմ գործընկերներից մեկը քանի տարի շարունակ նույն ստահոդ հայտարարություններն է հրապարակում այս ամբիոններից: Մեր մյուս գործընկերներից մեկը տեքստ է ասում՝ մոռանալով, որ երկու տարի առաջ նույն տեքստը մեկ այլ թեկնածուի հետ կապված էր կարդացել: Մեկ ուրիշը չգիտես ում է ուզում տրվել եւ կոչ է անում, որ գան Ազգային ժողովը գրավեն, որ իրենք տրվեն: Մենք ցանկություն չունենք գերի ընկնելու, ոչ էլ տրվելու, ով ցանկանում է, կարող է ինքնակամ տրվել, բայց ոչ ԱԺ-ն գրավելու արդյունքում»: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը եւ Բաղրամյան 26-ը գրավելու կոչ երեկ արել էր Զարուհի Փոստանջյանը:
