Պետք չէ լինել շարքային վարչապետ. Լևոն Շիրինյան
Հայաստանը գնում է խորհրդարանական հանրապետության, եւ այստեղ սովորական վարչապետի փոփոխություն տեղի չի ունեցել: Այսօր Հայելի ակումբում անդրադառնալով «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուն՝ նշեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը. «Այն կանցլերի պաշտոն է, ըստ էության, ու հիմնվում է գերմանական մոդելի վրա: Բայց այստեղ հիմնական մեխը խփել է Սասնա ծռերի զինված ապստամբությունը»: Շիրինյանի խոսքով՝ ապրիլից Հայաստանում եւ Արցախում սկսված ճգնաժամը, ինչպես նաեւ Սասնա ծռերի գործողությունները ստիպեցին Կրեմլում բանակցությունների բալանսավորում կատարել: «Եթե ես լինեի, շատ արագ իշխանությունը կհավաքեի իմ ձեռքը: Դիմացը խորհրդարանական կառավարման մոդելն է, մի որոշ ժամանակ հետո կաբինետ ձեւավորելուց հետո կանցլերի ֆունկցիաներ կվերցնեի, ու ոչ մեկը չի կարող չի կարող խանգարել»: Լեւոն Շիրինյանի ցանկությունը մեկն է՝Կարեն Կարապետյանը չլինի շարքային վարչապետ:
