«Մաֆիայի» կանոններն ու Արթուր Դավթյանը. տեսանյութ
«Հայաստանում անպատժելի մարդիկ չկան ու չեն լինի, դուք կտեսնեք ու կհամոզվեք: Ինձ համար գործելու է մեկ խաղի կանոն՝ ՀՀ օրենքը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:Անդրադառնալով ԱԺ պատգամավորների քննադատություններին՝ վերջինս նշեց՝ բոլոր քննադատություներին ըմբռնումով է մոտենում,սակայն դատախազ ընտրվելուց հետո այդ քննադատություններն արժանի ուշադրության կարժանանան:
Հարցին՝ նախորդ Գլխավոր դատախազի օրոք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա որդին չպատժվեցին, հնարավո՞ր է ինքն էլ նույն գործելաոճը շարունակի, պատասխանեց. «Նախկին դատախազը Սուրիկ խաչատրյանի տղային չդատե՞ց: Ուրեմն օրենքով նախատեսված հիմքեր չեն եղել, որ չի դատել»,- պատասխանեց Արթուր Դավթյանը: Անդրադառնալով երկրում առկա անպատժելիությանը՝ ի թիվս Սաշիկ Սարգսյանի,Ռուբեն Հայրապետյանի և Սուրիկ Խաչատրյանի, դատախազի թեկնածուն ասաց, որ մեր երկրում «մաֆիայի» կանոններ չեն գործում և այդպիսի գնահատմամբ մարդկանց չի ճանաչում:
Մանրամասները տեսանյութում
