Կամ Դուք, կամ նախկին գլխավոր դատախազը ստում եք. Արամ Մանուկյանը գլխավոր դատախազի թեկնածուին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցի քննարկումը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր իր ելույթում ասաց, որ Հայաստանի տնտեսության և սոցիալ-քաղաքական ձախողված վիճակի մեջ իր մեղքի բաժինն ունի նաև իրավական համակարգը, այդ թվում՝ Դատախազությունը: «Հայաստանը համակարգային կոռումպացված վիճակում է գտնվում: Դրա մասին վկայում են միջազգային զեկույցները, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (Transparency International Anticorruption Center) վերջին զեկույցը և չի կարող այդպես չլինել քանի որ մենք կոռումպացված առումով 127-րդ երկիրն ենք: Որքան բարձր է պաշտոնյան և բարձր է պատասխանատվությունը, այնքան նա կոռումպացված է»,-ասաց Արամ Մանուկյանը: Դիմելով Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, նա ասաց, ոչ չի պատկերացնում՝ կարողանալո՞ւ է նա այդ համակարգի դեմ դուրս գալ, թե՞ ոչ. «Երեկ բացել եմ ձեր կայքը, ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչինչ չկա։ Ասեմ ավելին՝ 2016թ. զեկույցի մեջ քոփի-փեսթ են արված 2015թ. ամբողջ թվերը։ Դատախազի պաշտոնական կայքում այսպիսի փնթիությունն աններելի է։ Կարող եք բոլորդ մտնել Դատախազության կայք, նայել կոռուպցիա բաժինը»։ Արամ Մանուկյանն անդրադառնալով մի շարք գործերի, նշեց, որ նախկին դատախազը կամ ներկայիս թեկնածուն ստում են: «Մենք չենք հավատում, որ դուք կարող եք համակարգի դեմ դուրս գալ: Դուք փորձելու եք մի բան անել, բայց մենք չենք հավատում: Եվ, բնականաբար մենք չենք մասնակցելու քվերակությանը»-ասաց Արամ Մանուկյանը:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am