Հովիկ Աբրահամյանը ճիշտ էր մեկ հարցում

2014թ. ապրիլին, երբ Հովիկ Աբրահամյանը նոր էր նշանակվել վարչապետ, խոստացավ մեծ պայքար սկսել առաջին հերթին իր մերձավորների դեմ. «Իհարկե, դա դժվար է լինելու շատ, մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց գնալու ենք այդ քայլին, մենք այլընտրանք չունենք, բայց բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, ես ինձնից եմ սկսելու, եւ դա ինձ համար լինելու է սկզբունքային»։ Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է։ Հետո ստեղծվեցին հանձնաժողովներ, որոնց գոյության ամբողջ ընթացքում եղան գեղեցիկ ելույթներ։ Հեռանալուց ընդամենը մի քանի ամիս առաջ վարչապետը հավաքեց պատգամավորներին, գործարարներին, ապա՝ լրագրողներին՝ հարցնելու համար, թե որտեղից սկսեն։ Փաստորեն, այդքան խորհուրդներ ստեղծած, ելույթներ ու խոստումներ տված կառավարությունը չգիտեր անգամ, թե ինչ պետք է անել։ Ձեւական պայքար, թոզ փչելու քաղաքականություն, որով զբաղված էին իշխանությունն ու իշխող կուսակցությունը՝ ուժերի ներածին չափով։ «Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, որ յուրաքանչյուր ներդրող հասկանա, տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են լինելու»,- հերթական խոստումը շռայլեց Հովիկ Աբրահամյանը։ Իսկ հիմա ի՞նչ է հայտարարում կառավարությունը. «Մեր օրենսդրությունը թույլ չի տալիս պայքարել մենաշնորհների դեմ»։ Ամենավերջին խոստումը կառավարության օպտիմալացումն էր, անիմաստ ծախսերի կրճատումը, որը սահմանափակվեց ծառայողական ավտոմեքենաներով եւ ամենամեծ աճը ցույց տված ոլորտը փոխնախարարաթափ անելով։ Հովիկ Աբրահամյանը ճիշտ էր մեկ հարցում, որ իր ղեկավարած կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար։ Բայց, ցավոք, այստեղ էլ քննարկումից այն կողմ հարցը չի անցել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am