Հասմիկ Պողոսյանը՝ նորից պատմությունների մեջ

Մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման 10 տարիները շատ հաճախ կապված են եղել նրա կողմից հրահրված միջանձնային խարդավանքներով, կոլեկտիվների պառակտումով։ Նա ունի ուրույն կադրային քաղաքականություն. իր գործելաոճին դիմադրողներից տիկինը փորձում է արագ ազատվել, և շատ արագ վերջիններս հայտնվում են նրա սև ցուցակում։ Դրա վառ ու ամենաթարմ օրինակներից մեկը Արմեն Աբրոյանն է, ով երբևէ  ոչ մի խարդավանքի չի տրվել ու չի ստորագրել նախարարի  ոչ մի կասկածելի փաստաթղթի տակ,  արդյունքում աշխատակցից ազատվելու նպատակով Հասմիկ Ստեպանովնան խիստ նկատողություն է տվել Ա․Աբրոյանին և հայտնվել դատ ու դատաստանի առաջ։ Արդեն մի քանի օր է՝ մամուլը խոսում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հասունացող սկանդալի մասին, այստեղ դարձյալ խառն է Հասմիկ Պողոսյանի «հայտնի» մատը։ Դե յուրե գուցե իսկապես տիկինը կապ չունի թատրոնի տնօրենի ընտրության հետ (ինչպես «դե յուրե» կապ չուներ Կամերային երաժշտական թատրոնի բանասեր տնօրենի նշանակման հետ),     բայց․․․հենց այս բայցն է, որտեղ թաղված է «շան գլուխը»․․․ «Հրապարակ» թերթը գրեց, որ թատրոնի կոլեկտիվը դիմել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝խնդրելով չեղյալ հայտարարել թատրոնի տնօրենի սեպտեմբերի 13-ի ընտրություններում երկու ՀՀԿ-ական թեկնածուների առաջադրումները։ Գլխավոր պատճառաբանությունն այն է, որ ՀՀԿ-ական երկու թեկնածուներն էլ՝ «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը եւ հեռուստաընկերության աշխատակից Արաքս Կիրակոսյանը թատրոնից հեռու են ու անտեղյակ։ Մշակույթի նախարարը պապանձված ձևացավ, ինչպես հաճախ լինում է նրա դեպքում՝ «ձայն բարբառոյհանապատի»։ Չենք  ուզում երկար-բարակ խոսել ՊՈԱԿ-ներիր տնօրենների ընտրության մասին համապատասխան օրենքի անկատարությունից կամ որ թատրոնի տնօրենը պետք է ընտրվեր ոչ թե այդ օրենքի դրույթներին համաձայն, այլ Թատրոնի մասին օրենքի (որն այդպես էլ չընդունվեց), խնդիրն այն է, որ մշակույթի նախարարությունը սուս ու փուս ընդունել է ՀՀԿ-ական տիկնանց թեկնածությունը ու ամուր փակել ականջները։  Գուցե շատերն ասեն դե յուրե նախարարն իրավացի է, օրենքը չի խախտվել, հնարավոր է, բայց ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության ընթացքում գրավոր հատվածից բացի կա նաև բանավորը, երբ հանձնաժողովի անդամներն ու նախարարը տնօրենի թեկնածուի հետ բանավոր զրույց են անցկացնում (ինչն իհարկե ձայնագրվում է), ինչը կարող է որոշիչ լինել տնօրենի ընտրության հարցում։ Հետաքրքիր է սա էլ կանտեսվի և հարթ կընտրվի՞ Գյումրու թատրոնի նոր տնօրենը (եթե իհարկե անտեսվի կոլկտիվի նամակ-խնդրանքն ու ընտրությունը այնուամենայնիվ կայանա), թե այս անգամ ճակատագրական սխալը թույլ չի տրվի։ Նկատի ունենալով Հասմիկ Պողոսյանի հակամշակութային գործունեության 10 տարիների փորձը, դժվարանում ենք լավատես լինել։ Ի դեպ, հետաքրքիր է՝  այս օրերին ինչով են զբաղված նախարարի արվեստաբան «գլխավոր» խորհրդականներերը,  ովքրեր հայտնի են իրենց պալատական խարդավանքներով, ինչի համար բազմաթիվ անգամներ Հասմիկ Ստեպանովնան  ազատել ու նորից աշխատանքի է ընդունել նրանց: Հետքրքիր է ՝ ինչ խորհուրդ են տալիս՝ թողնել, որ ինքնուրույն քանդվի ավանդույթներ ունեցող թատրոնը, թե «թանկարժեք» խորհուրդներ են  տալիս՝ ինչպես նպաստել այդ քանդմանը։ Գուցե նրանք ընդհանրապես ժամանակ չունեն այդ մասին մտածելու,  չէ որ ավելի կարևոր խնդիր ունեն՝ փրկել խորհրդականներից մեկի՝ Հասմիկ Ստեպանովնայի դաբրոյով Հայաստանի ազգային գրապալատի տնօրեն նշանակված «թանկագին» ամուսնու (ի դեպ ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության ևս մեկ սկանդալային օրինակ)մրոտված պատիվը։ Երևանի բազմաթիվ թատրոններ են հայտնվել մշակույթի ապամշակութային նախարարուհու թիրախում և ամեն անգամ նա գցել է խայծն ու կողքից գոհ հետևել, թե ինչպես են քանդվում կոլեկտիվները՝ արդյունքում խաթարելով մշակութային հաստատությունների ստեղծագործական աշխատանքը։ Այնպես որ Գյումրին ընդամենը հերթական օրինակն է։ Անի Սահակյան  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am