«Սասնա ծռերի» նպատակը ինքնիշխանությունը ժողովրդին վերադարձնելն է. Արմեն Հովհաննիսյան
Ազատության հրապարակում այսօր` սեպտեմբերի 9-ին մեկնարկեց «Սասնա Ծռեր» շարժման հերթական հանրահավաքը: «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը ելույթում կարծիք հայտնեց, որ ներկայիս վարչակազմն ուղղված է հանրության շահերի դեմ. «Կարեւոր չէ այս կամ այն անհատի ավել կամ պակաս պրոֆեսիոնալ լինելը: Դրանք բոլորը տեխնիկական խնդիրներ են, իսկ «Սասնա ծռեր» շարժման նպատակն այդ տեխնիկական խնդիրները չեն: «Սասնա ծռերի» նպատակը ինքնիշխանությունը ժողովրդին վերադարձնելն է: «Սապոգը» որքան գնում` ավելի է խրվում մեր հողի մեջ: «Սապոգը» պետք է դուրս տանել»: Ըստ Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանը խոստում է տվել նշանակել ազգային համաձայնության կառավարություն, իսկ այդ կառավարությունում կա ընդամենը հազար մարդ:լ
