Վաղարշապատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի Իշխան Հարությունյանի անվան փողոցը, որը ասֆալտապատվել էր ընդամենը 5 ամիս առաջ, արդեն խորը ճաքեր է տվել։ Այնպիսի տպավորություն է, ասես 10 բալանոց երկրաշարժ է եղել։ Այս մասին գրում է «Իշխանությունը»:
Նշված և մի շարք այլ փողոցների ասֆալտապատման աշխատանքները սկսվեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ակտիվ քարոզարշավի ֆոնին։ Ստացվում է, որ նախընտրական շրջանում իշխանությունը փորձում է արագ, բայց անորակ աշխատանքներով «կերակրել» հանրությանը՝ ընտրողների վստահությունը շահելու համար, որի հետևանքները քաղաքացիները կրում են արդեն ընտրություններից հետո։
«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում շահումյանցիները նշում են, որ ճանապարհը շատ արագ է վնասվել, եւ դժվարանում են հավատալ, որ աշխատանքները կատարվել են ընդամենը մի քանի ամիս առաջ։
«Իշխանություն» լրատվականը Շահումյան բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ Ի. Հարությունյան փողոցի եւ Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարահատվածի ասֆալտապատման, ինչպես նաև մայթի կառուցման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Աշխատանքներ մասին տեսանյութ եւ գրառում է կատարվել 2025թ․ նոյեմբերի 28-ին։
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը