Մոսկվայի հայկական թանգարանը փակվել է Եզրաս սրբազանի քմահաճության պատճառո՞վ
«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանը պահանջեց, որպեսզի Մոսկվայի հայկական թանգարանի ողջ էքսպոզիցիան փոխանցվի եկեղեցուն և իր պահակախմբին հրահանգեց փակել դրա մուտքը»։ Այս մասին հայտարարել է բարերար, Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը՝ պատասխանելով թանգարանի փակման հետ կապված պատճառների հարցին:
Մանրամասները Ռուբեն Գրիգորյանը պատմել է «Ռեգնում» գործակալությանը:
