Իսկ ո՞վ է ասել, որ մենք երկարաժամկետ ծրագրեր չենք ունեցել. Վահրամ Բաղդասարյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե Կարեն Կարապետյանը կարող է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, ասաց, թե դա կախված է նրա աշխատանքից:Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի հետ երկարաժամկետ պլաննե՞ր ունի, պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք ներկայիս կառավարության հետ երկարաժամկետ ծրագրեր չենք ունեցել: Ես չեմ ցանկանում նախօրոք գնահատականներ տալ: Կաշխատի 6 ամիս, 1 տարի, գնահատականները կտանք: Եթե արդյունքները գոհացնող լինեն, մենք ինքներս կխնդրենք, որպեսզի շարունակենք միասին աշխատել»:
