Աստված տա, ֆալշսթարթ չլինի. նախկին արտգործնախարար
Հիմա հերթական փոփոխությունն է, հիմա, Աստված տա, ֆալշսթարթ չլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:«Հիմա հերթական փոփոխությունն է, հիմա բոլոր նորեկներն էլ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, կառավարության կազմի մասին դեռեւս չգիտենք, միայն վարչապետի նոր թեկնածուն է հայտնի։ Երբ կառավարության կազմը, ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, նոր մենք կխոսենք մեր սպասելիքների մասին»,-ասել է նախկին արտգործնախարարը:
