Նորանշանակ գլխավոր դատախազը բարդությունների առջեւ է կանգնելու․ Ալեքսանդր Արզումանյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով գլխավոր դատախազի նոր թեկնածու Արթուր Դավթյանին, նորանշանակ գլխավոր դատախազը բազմաթիվ բարդությունների առջեւ է կանգնելու, քանի որ մենք շատ լավ պատկերացնում ենք երկրի վիճակը:«Հուսով ենք, որ այն բացերը, որ օրենսդրական դաշտում գոյություն ունեն, համատեղ ջանքերով կկարողանանք լրացնել, ինչը ավելի հնարավարությունկ տա, բարենորոգումներ իրականացնել այդ բնագավառում։ Իսկ թե որքանով նա կկարողանա նվաճել անկախությունը քաղաքական ղեկավարությունից, դա իր որոշելիքն է, կանցնի որոշ ժամանակ կտանք մեր գնահատականը»,-ասել է Արզումանյանը։
