Հրաժարական տալը եղել է բացառապես Հովիկ Աբրահամյանի որոշումը
ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելը եղել է Հովիկ Աբրահամյանի որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Նա ինքն էլ իր ելույթում ասաց, որ այն սպասելիքները, որ ունեցել է, չեն արդարացել, գոհացնող չեն եղել: Գաղտնիք չէ, որ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի խնայել, մեծ աշխատանքներ է կատարել կառավարության առջև դրված խնդիրները կատարելու ուղղությամբ: Դրանց մի մասը ստացվել է, մյուս մասն իրականացման ճանապարհին էին, բայց բոլոր մարտահրավերների արդյունքում հասարակության բևեռացումը և տնտեսական ակտիվության տեմպերը նրան չէին բավարարում, և նա իր մեջ ուժ գտավ, որպեսզի հրաժարականի դիմում ներկայացնի: Նա նաև ասաց, որ պատրաստ է օժանդակել նոր կառավարությանն իր բոլոր հնարավորություններով, որպեսզի նոր ծրագրերով, նոր մոտեցումներով կյանքի կոչվեն այն նպատակները, որ մեր առաջ դրել ե նք»,- նշեց Բաղդասարյանը:
