«Երկիրը Սինգապուր դարձնող վարչապետն ո՞ւր էր մինչև հիմա».Ս.Սաֆարյանը՝ Մ.Մինասյանին
«Բերում եք մի վարչապետ, որ ամեն ինչ կուղղի, Սինգապուր կսարքի Հայաստանը, բա որ իր տեղը շուտ գիտեիք, ի՞նչ էիք անում մինչեւ հիմա:Ես երբեք նախկին կառավարության ջատագովը չեմ եղել և չեմ հավատացել նրանց.միրայն օլիգարխիայի ներկայացուցիչներն էին հավաքվել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով,որ Կարեն Կարապետյանը միայն մենեջերական հատկանիշներով ոչինչ չի կարող անել: Քաղաքագետի խոսքով՝ եթե դառնում ես վարչապետ, պետք է հասկանաս, որ պետք է պայքարես, ոչ թե ասես՝ էս չեն թողնում անեմ, էս չեն թողնում անեմ: «Չմտածեք, որ մեր բարձրագույն պաշտոնյաների ընտրության ժամանակ, օրինակ՝ վարչապետի, արտգործնախարարի կամ պաշտպանության նախարարի, Ռուսաստանի ներգործությունը չկա: Ես չեմ ասում իրենք են նշանակում, բայց Հայաստանում անպայման հաշվի են առնում, թե Մոսկվան ինչպես կընկալի դա»,-նշեց Ստյոպա Սաֆարյանը: Մանրմասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
